Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։ Պետք չէ այս ամբիոնն օգտագործել երեսպաշտության մաստեր-կլասի համար։ Այս մասին հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի անդամի ընտրության քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա պատասխանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների քննադատությանը, որոնք ընդդիմությանը մեղադրել են երրորդ երկրների շահերը սպասարկելու մեջ։
«Բավական է այս ամբիոնն օգտագործել մարդկանց մանիպուլացնելու համար, այս դահլիճում մարդիկ կան, որոնք նույն հերոսական ճանապարհն են անցել», - ընդգծել է Դանիելյանը։