Հետևեք մեզ։

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ

11:55, 02 հոկտեմբեր 2025
44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում՝ 1Lurer.am-ին հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով. քիչ առաջ ենք խորհրդում քննարկել և նման որոշում ընդունել», - 
ասաց Սիմոնյանը։
 
Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին:

Սիմոնյանը հայտնել էր՝ ինքը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձել էր մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշել՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները