Հետևեք մեզ։

Պետք չի զեկույցը այսպես մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սկսենք տշել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

14:29, 02 հոկտեմբեր 2025
Պետք չի զեկույցը այսպես մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սկսենք տշել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին

Ազգային ժողովի նախագահը ճիշտ է ասում, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը շատ է երկարել, բայց նաև լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքում, որին ես հղում եմ արել. կանոնակարգ օրենքի յոթերորդ գլխի 25-26 հոդվածներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ պատշպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց նաև լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ Ազգային ժողովի նախագահին, որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը իր մեկնաբանությունը տվել է, նախադեպ կա, դա խախտել չի կարելի։
Ինչ վերաբերվում է նրան, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ պաշտոնապես զեկույցն իրեն չի տրվել, Քոչարյանն ասաց. «Քարտուղարության միջոցով է հանձնվել և ես այլ տարբերակ չգիտեմ զեկույցը Ազգային ժողովի նախագահին հասցնելու։ Քառօրյայի զեկույցի ժամանակ նույն սկզբունքով ուղարկվել է։ Եթե կարգը խախտվել է, ապա խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, ԱԺ քարտուղարության ղեկավարը ինչի՞ այն ժամանակ չի ասել, որ խախտվել է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները