Հետևեք մեզ։

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար. Չեռնոգորիայի նախագահը՝ Փաշինյանին

15:19, 02 հոկտեմբեր 2025
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար. Չեռնոգորիայի նախագահը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները