Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Մակրոնը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այսօր առավոտյան հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ օրվա ընթացքում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք հույս ունենք, որ նախաստորագրմանը կհաջորդի խաղաղ համաձայնագրի լիարժեք ստորագրումը՝ տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերով»,– ասել է Մակրոնը։