«ԱՄՆ նախագահը շփոթվել է, Ադրբեջանին էլ մի տեղ անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, շփոթվել է ԱՄՆ նախագահը»,- ճեպազրույցիների ժամանակ ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թրամփի կողմից Հայաստանը Ալբանիա, իսկ Փաշինյանին «մյուս տղա» անվանելուն։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ ընդգծեց՝ ամեն դեպքում, այդ շփոթմունքը որևէ կերպ քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների վրա չի ազդում։
«Մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»,- նշեց նա։
Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, թե այս հարցը Հայաստանի օրակարգի հետ կապ չունի։
«Մեր հանրությանը բացարձակ չի էլ հետաքրքրում, խնդրում եմ՝ տալ հարցեր, որոնք բխում են ՀՀ օրակարգից ու քաղաքացիների և պետության շահից»,- ասաց ՔՊ-ականը։