Հետևեք մեզ։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնականի, ԱԳ նախկին նախարարի հետ

14:50, 03 հոկտեմբեր 2025
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել  Ղազախստանի նախագահի օգնականի, ԱԳ նախկին նախարարի հետ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:

Նախարար Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները