Հետևեք մեզ։

Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ

11:18, 04 հոկտեմբեր 2025
Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս:

 

«Մենք հուսալի հետազոտություններ ունենք, եւ այդ հետազոտությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս»,-լրագրողներին հայտարարել է Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երկրում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները