Վրաստանում հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է անցկացվում։ Քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքի ղեկավարի և ավագանու ավելի քան երկու հազար անդամի։ Քաղաքապետները կընտրվեն առաջին փուլում, եթե ստանան ձայների 50 տոկոսից ավելին։ Ավագանու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 4 տոկոսի շեմը։
Ընդդիմադիր 8 առաջատար ուժ հրաժարվել է մասնակցել ընտրությանը՝ չճանաչելով իշխանությունների լեգիտիմությունը 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո: Բոյկոտից շեղվել են միայն «Լելո-Ուժեղ Վրաստան» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները, որոնք Թբիլիսիում առաջադրել են միասնական թեկնածու:
Ընտրությունը բոյկոտող ընդդիմությունը Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիա է նախապատրաստում այսօր ժամը 16:00-ին՝ Ռուսթավելու պողոտայում։