Հետևեք մեզ։

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. չորս մարդ է հոսպիտալացվել

12:48, 05 հոկտեմբեր 2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. չորս մարդ է հոսպիտալացվել

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։31-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են KIA, Mercedes-Benz և SKODA մակնիշների ավտոմեքենաները։ 

Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և SKODA մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները