Հետևեք մեզ։

Հարգելի կառուցապատողներ՝ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են ձեզ վրա. Ավինյան

09:19, 06 հոկտեմբեր 2025
Հարգելի կառուցապատողներ՝ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են ձեզ վրա. Ավինյան

Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերող հնարավոր տարատեսակ արտոնությունները: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում: Մասնավորապես, մեր գործընկերներն այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին:

Արձանագրություններն ուղղակիորեն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա:

Եվ ուզում եմ հատուկ շեշտել՝ այս պահից սկսած դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա: Կառուցապատողներն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ, մասնավորապես, ցանցերով և կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ կցուցաբերի ավագանին:

Այնպես որ, հարգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ չտեղադրած փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են ձեզ վրա: Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա այն է, ինչ մենք ավագանիով դեկտեմբերին որոշումն ընդունելու ենք:

Այնպես որ, հարգելի կառուցապատողներ, այս ուղերձն ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեր համար այս առումով»,- ասաց Ավինյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները