Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը․ Factor.am

13:12, 06 հոկտեմբեր 2025
Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը․ Factor.am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

 

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-ասաց նա։

 

Հիշեցնենք՝ որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։


Վերլուծական

Ամենաընթերցվածները