Հետևեք մեզ։

Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ». ԱԳՆ-ն `Բուլղարիայի միջադեպի մասին

17:17, 06 հոկտեմբեր 2025
Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ». ԱԳՆ-ն `Բուլղարիայի միջադեպի մասին

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և տեղեկանալով միջադեպի մասին՝ քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարազաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԳՆ լրատվական բաժնից։

Ըստ արտգործնախարարության` տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր:

 

Սկանդալ Բուլղարիայի օդանավակայանում․ հայկական պատվիրակությանը ենթարկել են նվաստացուցիչ զննության, ստիպել են մերկանալ

Վերլուծական

Ամենաընթերցվածները