Հետևեք մեզ։

Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

08:20, 07 հոկտեմբեր 2025
Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Օնիկ Ախվերդանը միաձայն ընտրվեց Փարաքարի համայնքապետ. Ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները