Հետևեք մեզ։

Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են. Թագուհի Թովմասյան

09:02, 07 հոկտեմբեր 2025
Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են. Թագուհի Թովմասյան

Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։
Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են»,- գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները