Հետևեք մեզ։

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից Հայաստանը ստացել է միայն պրոբլեմներ․ Ռոբերտ Քոչարյան

09:34, 07 հոկտեմբեր 2025
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից Հայաստանը ստացել է միայն պրոբլեմներ․ Ռոբերտ Քոչարյան

Եկեք տեսնենք, թե ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից. ԱՄՆ–ն շատ կոնկրետ ստացել է ապագայում ձեւավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Հայաստան–Իրան հետ սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն և երրորդը, ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացնելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907–րդ բանաձևի չեղարկում։ Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ, ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որեւէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ Զրո։ Միայն պրոբլեմներ։

Վերջապես, ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է ՀՀ վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Չոր մնացորդում սա է։

Նախնական եզրակացություն կարելի է անել, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյանը կար»,–ասաց նա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները