Հետևեք մեզ։

«Պրիվետ Ռոբ» ես չեմ լսել, դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո․ Քոչարյանը՝ Պողոս Պողոսյանի սպանության դեպքի մասին

10:40, 07 հոկտեմբեր 2025
«Պրիվետ Ռոբ» ես չեմ լսել, դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո․ Քոչարյանը՝  Պողոս Պողոսյանի սպանության դեպքի  մասին

Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնու ՞մ Ձեր մոտ: Եթե այդպես է ես կամ ինձնից պիտի հիասթափվեմ, կամ ձեզնից: Երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու․ ասաց Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուզում է կալանավորել Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ կապված, վախենում է երկրորդ նախագահը:

«Ես մեր տանն եմ եղել, երբ կատարվել է դեպքը: Դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, դա քրեական գործում է, և նախագահի թիկնազորն ալևս այդ սրճարանը պահպանող օբյեկտ չէր: Ես այնտեղ չէի, առավոտյան են ինձ զեկուցել: Պրիվետ, Ռոբ, ես չեմ էլ լսել:

Հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մեկի քեֆը ավելի լավ վիճակում վիճաբանություն է  եղել թիկնազորի մեկի հետ, և այդ տեղի ունեցավ: Նույնիսկ տարօրինակ է՝ ինձ ասում են պրիվետ Ռոբ, մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան ինձ տունը Ռոբ է ասում, մանկական ընկերներս՝  ևս, ինչի ՞ պիտի նեղանամ: Դա աբսուրդ է, էշությունը տարածում ստացավ»,-ասել է Քոչարյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները