Հետևեք մեզ։

Ես ընդամենը 2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր, ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված. Քոչարյան

11:13, 07 հոկտեմբեր 2025
Ես ընդամենը 2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր, ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված. Քոչարյան

2018 թվականից հետո Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ բոլոր որոշումներն ինձ համար առ ոչինչ են, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պետությունը, ըստ նրա, այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել։

«Ես ընդամենը 2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր: ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար, եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային, ասել է Քոչարյանը»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը հրապարակել էր Մարտի 1-ի գործով վճիռը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները