Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

11:23, 07 հոկտեմբեր 2025
Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:
 
 
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները