Հետևեք մեզ։

Հայտարարությունը, թե Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է․ Գյումրու քաղաքապետարան

11:45, 07 հոկտեմբեր 2025
Հայտարարությունը, թե Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է․ Գյումրու քաղաքապետարան
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան այսօր հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից, երբ քաղաքապետն իր տանից ուղևորվել է աշխատանքի՝ Գյումրու քաղաքապետարան։ Հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
 
Նրա տանից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, քաղաքապետարան հասնելու ճանապարհը մեկն է, այլ ճանապարհ չկա։ Նշված ճանապարհով քաղաքապետն ամեն օր է գալիս աշխատանքի։ Երթևեկության կանոնների խախտում այդտեղ անհնար է կատարել։
 
Ուստի, ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է։
Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչի կողմից քաղաքապետարանի շենքի դիմաց արված հայտարարության համաձայն՝ մեքենան պետք է տեղափոխվեր հատուկ պահպանվող տարածք՝ մեքենայի տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։
 
Հետևապես, ՀՀ ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է կոնկրետ Գյումրու քաղաքապետի դեմ իջեցված պատվերի, գործողությունների պլանավորված սցենարի և ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին։
 
 
Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան, այնուամենայնիվ, չտեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք՝ 10-օրյա ժամկետում փաստաթղթերի ուսումնասիրության հիմքով։ Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում, երբ նա հայտարարել էր, որ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու։

Վերլուծական

Ամենաընթերցվածները