Հետևեք մեզ։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

21:23, 07 հոկտեմբեր 2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Պետությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցերի, ինչպես նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցների տվյալով՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Գազայում հրադադար ապահովելու և անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու համար: 

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է ռուս-ուկրաինական պատերազմում արդար և կայուն խաղաղության հասնելու համար դիվանագիտական նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները