Հետևեք մեզ։

Վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները.Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանին

09:29, 08 հոկտեմբեր 2025
Վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները.Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանին

Հարգելի լրագրողներ, չեմ դիտել Քոչարյանի հարցազրույցը ու չեմ էլ պատրաստվում. թելեգրամում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մի քանի կտրած տեսանյութ եմ տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում:
Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սութի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ:
Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները:

Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզել՝ ձեզանից ով է ավելի դիակ: Նենց որ՝ դուխով»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները