Հետևեք մեզ։

Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

14:03, 08 հոկտեմբեր 2025
Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
 
Նախարարը ծանոթացել է դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։ Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարն այցելել է նաև կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։
 
Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները