Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Խորքում դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»,-գրել է նա: