Հետևեք մեզ։

Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա․ ԱԳ փոխնախարարը՝ պետական պարգևի արժանանալու մասին

10:12, 09 հոկտեմբեր 2025
Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա․ ԱԳ  փոխնախարարը՝ պետական պարգևի արժանանալու մասին

Լրագրողներն այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Արցա՞խն է ազատագրել, բանակո՞ւմ է ծառայել, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել։

«Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳ փոխնախարարը։

Կոստանյանը կարծում է, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել, իսկ թե երբ է տեղի ունեցել այդ պարգևատրումը,  տրամաբանորեն հուշում է ինչի համար է ստացել։

«Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու համար»,- հավելեց ԱԳ փոխնախարարը։

Անդրադառնալով պատերազմի մասնակիցների կողմից պարգևների հետ հանձնմանը՝ նա նշեց, որ կա հստակ պռոցեդուռա, որով շնորհվում են այդ մրցանակները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները