Հետևեք մեզ։

Վահագն Արսենյանը նշանակվել է մարզպետ մի իշխանության կողմից, ում Սերժ Սարգսյանը իր ներկայությամբ անվանում էր ստահակ, կապիտուլյանտ․ Մեսրոպ Առաքելյան

11:49, 09 հոկտեմբեր 2025
Վահագն Արսենյանը նշանակվել է մարզպետ մի իշխանության կողմից, ում Սերժ Սարգսյանը իր ներկայությամբ անվանում էր ստահակ, կապիտուլյանտ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «2021թ․ հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հայտարարում է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ինքնասիրություն ունենար՝ ինքնասպան կլիներ։

Ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին նստած էր ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը, դիմացը՝ Աշոտի որդին՝ Վահագն Արսենյանը։

Այսօր Վահագն Արսենյանը նշանակվել է մարզպետ մի իշխանության կողմից, ում Սերժ Սարգսյանը այդ ելույթի ժամանակ անվանում էր ստահակ, կապիտուլյանտ, ստախոս։

Կարո՞ղ էին այդ հանդիպումից 4 օր անց նշանակել մարզպետ։ Չեն արել, 4 տարի սպասել են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները