Հետևեք մեզ։

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներն անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին

11:57, 09 հոկտեմբեր 2025
Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներն անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները