Հետևեք մեզ։

Արման Թաթոյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ

12:29, 09 հոկտեմբեր 2025
Արման Թաթոյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ։

«Ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,-ասաց նա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները