Հետևեք մեզ։

ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել սպայական կազմերի հետ

19:07, 09 հոկտեմբեր 2025
ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել սպայական կազմերի հետ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։ Ամփոփվել են իրականացված աշխատանքները. գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

 

Հանդիպման ավարտին ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները