Հետևեք մեզ։

Փաշինյանը մասնակցում է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին

09:24, 10 հոկտեմբեր 2025
Փաշինյանը մասնակցում է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։

Գագաթնաժողովը բացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։«Մենք միշտ ուրախ ենք մեր երկրում ողջունել ընկերներին և գործընկերներին, որոնց հետ մեզ միավորում են ընդհանուր շահերը և համագործակցության զարգացման ձգտումները», - նշել է Ռահմոնը՝ բոլորին մաղթելով արդյունավետ քննարկումներ և կառուցողական լուծումներ։

Միջոցառմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները