«Շլագբաում կդնենք, անունով կիմանանք` ով է մտնում». Ավինյանին բարկացրել է, որ Նուբարաշենի աղբավայրում անընդհատ հրդեհներ են բռնկվում։
Նա հրահանգեց, որ աղբավայրի պահակներին միանան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները։
«4 հոգի իրենք են, հասարակական կարգից ևս 6 հոգի կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարով ու անունով իմանում ենք` ով ա մտնում, ով ա դուրս գալիս»,– ասաց Երևանի քաղաքապետը։