Հետևեք մեզ։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը վերընտրվել է հերթական եռամյա ժամկետով

12:30, 10 հոկտեմբեր 2025
ԱՊՀ գլխավոր քարտուղարը վերընտրվել է հերթական եռամյա ժամկետով

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության պետությունների ղեկավարների որոշմամբ այդ պաշտոնում է նշանակվել հերթական եռամյա ժամկետով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Նեղ ձևաչափով նիստում ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ հերթական եռամյա ժամկետով Համագործակցության գլխավոր քարտուղար է նշանակվել ձեր խոնարհ ծառան», - ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում։ 

Լեբեդևը շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին բարձր վստահության համար և հայտարարել, որ այսուհետ էլ կաշխատի ԱՊՀ երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար։

Ընդլայնված նիստում նա նաև հայտարարել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում, որը 2026 թվականին կնախագահի Համագործակցությունում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները