Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չի եղել. Պուտին

17:19, 10 հոկտեմբեր 2025
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չի եղել. Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ երկրները բախվել են «էմոցիաների ճգնաժամի»՝ կապված AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ:

 

Կրեմլի ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին տարբեր ոլորտներում մեծ ծրագրեր կիրականացնեն:

 

«Հուսով եմ, որ մենք շրջել ենք այս էջը, առաջ կգնանք և առանց որևէ բարդության կզարգացնենք մեր շփումները և կիրականացնենք այն մեծ, իսկապես մեծ ծրագրերը, որոնք ունեն երկու երկրները՝ և՛ լոգիստիկայի, և՛ արդյունաբերության ոլորտներում»,- ասել է Պուտինը՝ Տաջիկստան կատարած պետական այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները