Հետևեք մեզ։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

11:47, 12 հոկտեմբեր 2025
Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ի ժամը 10։00-ի դրությամբ շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի աղբավայրում․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 9-ին։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

 

Ըստ աղբյուրի՝ կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները