Հետևեք մեզ։

Աշխատելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի․ նորանշանակ մարզպետ

09:59, 13 հոկտեմբեր 2025
Աշխատելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի․ նորանշանակ մարզպետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Վահագն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։ 

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի նախորդ մարզպետ Կոլյա Միքաելյանին իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։ 

Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները