Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կգործուղվի Թուրքիա։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող` Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով. 1.Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին 2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը ներառյալ գործուղել Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաք»: