Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ուզում եմ ասել, որ մենք մեծապես գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը և հավատարմությունն այս կազմակերպությանը: Ջերմորեն ողջունում եմ ձեզ այս հույժ կարևոր քայլերի համար, որ կատարվել են Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ, մասնավորապես՝ օգոստոսի 8-ի համաձայնության համար, որ տեղի ունեցավ Վաշինգտոնում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
«Մենք պարբերաբար նկատում ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին՝ անկախ մարտահրավեր և խոչընդոտ համարվող հանգամանքներից, ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ողջունում (Հայաստանի և Ադրբեջանի)՝ Մինսկի խումբը փակելու: Հուսանք, որ այս գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ: