Հետևեք մեզ։

Ադրբեջանը շարունակում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում․ Միրզոյան

11:46, 14 հոկտեմբեր 2025
Ադրբեջանը շարունակում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը: 

Այս մասին Միրզոյանը հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Հարկ եմ համարում նշել, որ, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի մաս, գոյություն չունի մեր քննարկումներում։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել իր Սահմանադրությունը: Ադրբեջանը շարունակում է այն պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ասաց Միրզոյանը: 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները