Հետևեք մեզ։

Թրամփը դժգոհել է Time հանդեսում իր լուսանկարից՝ այն անվանելով «բոլոր ժամանակներում վատագույնը»

12:59, 14 հոկտեմբեր 2025
Թրամփը դժգոհել է Time հանդեսում իր լուսանկարից՝ այն անվանելով «բոլոր ժամանակներում վատագույնը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսին, որը հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնության վերաբերյալ, նշելով, որ նրանց ընտրած լուսանկարը «բոլոր ժամանակներում վատագույնն» է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Time հանդեսը համեմատաբար լավ հոդված է հրապարակել իմ մասին, բայց լուսանկարը, գուցե, բոլոր ժամանակների վատագույնն է։ Նրան «անհետացրել են» իմ մազերը, իսկ գլխիս վրա ինչ-որ բան է լողում, որը նման է լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Իսկապես տարօրինակ է», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ երբեք չի սիրել ներքևից արված իր լուսանկարները, սակայն այս մեկը «սուպեր վատ նկար է»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները