Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքը․ այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ, իմ մոտեցումն այն է՝ քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում, երբ որ կլինի, կլինի նաև հայտարարություն»,-ասաց վարչապետը: