Հետևեք մեզ։

Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, ոչ արտաքին. Փաշինյան

11:34, 16 հոկտեմբեր 2025
Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, ոչ արտաքին. Փաշինյան

Սահմանադրության փոփոխության հետ կապված մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք և դրա չի փոխվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Հիմա արդեն ստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է դե-յուրե և ամբողջությամբ։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ և դրա վերաբերյալ  հստակ, աներկբա հայտարարվել է ՔՊ-ի 7-րդ համաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում»,-հայտարարեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները