Հետևեք մեզ։

Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են․ Փաշինյան

11:39, 16 հոկտեմբեր 2025
Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են․ Փաշինյան

Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնականան են․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին: Աշխարհում այս պահին շատ իրադարձություներ են կատարվում, և հիմա եթե հետազոտենք. այն հարցը, որ դուք տվիք, կարող է համընկնի որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում , որ ամեն անգամ Փաշազադեի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարություններից հետո Երևանում կալանավորվում են հոգևորականներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները