Հետևեք մեզ։

Պաշտոնապես հայտարարում եմ` ապատեղեկատվություն է. Նազելի Բաղդասարյանը՝ Սյունիքից մի հատված Ադրբեջանին փոխանցելու լուրերի մասին

17:34, 17 հոկտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում եմ` ապատեղեկատվություն է.  Նազելի Բաղդասարյանը՝ Սյունիքից մի հատված  Ադրբեջանին փոխանցելու լուրերի մասին

Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։

Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով»,– գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները