Հետևեք մեզ։

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները

17:45, 17 հոկտեմբեր 2025
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները
Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները