Հետևեք մեզ։

Թույլ չենք տալու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

10:07, 20 հոկտեմբեր 2025
Թույլ չենք տալու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի. գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:

 

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»,-գրել է նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները