Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
8 անձի, ներառյալ՝ համայնքի ղեկավարի [խմբ. Վարդան Ղուկասյանի] նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։