Հետևեք մեզ։

Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան

08:31, 21 հոկտեմբեր 2025
Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ.
 
«Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։
 
Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները