Հետևեք մեզ։

Իմփիչմենտի նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում

09:15, 21 հոկտեմբեր 2025
Իմփիչմենտի նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին չընդունեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը։ Մինչ այդ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ եթե հունիսի 7-ին ձևաթղթի տակ 6 պատգամավոր էր ստորագրել, ապա այժմ 34 ստորագրություն ունեն։

Ըստ Մամիջանյանի՝ ԱԺ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու այդ գործընթացը։

Նրա ելույթից հետո Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ հանդիպել է Մամիջանյանի հետ և ասել, որ չի խոչընդոտի, բայց դեռ շատ հարցեր կան քննարկելու։ Արդյունքում Աղազարյանն ու Ասլանյանը ոչ թե կողմ քվեարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին, այլ ձեռնպահ։ Արդյունքում նախագիծը ստացավ 24 կողմ ձայն և չընդգրկվեց օրակարգում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները