Եթե նկատի ունենք, որ Նիկոլ Փաշինյանն ունի էքստրասենսոր կարողություններ և կարողացել է գուշակել, որ Վարդանիկը չի կարողանալու զսպել իր գայթակղությունը և որոշելու է լափել համայնքային բյուջեից, դրանում կարող եք բոլորիս էլ մեղադրել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե զուգադիպությո՞ւն էր շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Վարդան Ղուկասյանը պետք է արագ հեռացվի, և իրավապահ համակարգի գործուն քայլեր ձեռնարկվեցին։
«Այն, որ Վարդանիկն իր բնույթով ակնահյատորեն հանացագործ է, կրմինալ, լափակեր և այսպես շարունակ, տեսանելի է»,-նշեց նա։
Ալեքսանյանը խորհուրդ տվեց դրանում համոզվելու համար գնալ նրա գերշքեղ հյուրանոցի առաջ կանգնել և հարց տալ. «Արդյո՞ք 200 000 կամ 300 000 աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, համայնքի փողերը լափող չի, սրիկա չի, ո՞նց է կառուցել այդ գերշքեղ դղյակները»։