Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

12:38, 21 հոկտեմբեր 2025
Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները
Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
 
Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
 
Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները